9 օգոստոսի 2021 - 11:20 AMT
Վահե Հակոբյանն առաջադրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Օգոստոսի 9-ին 8-րդ գումարման ԱԺ օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն առաջադրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը։

8-րդ գումարման ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողով է լինելու, որոնցից 9-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագրի», 3-ը՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:

8-րդ գումարման ԱԺ-ում Արցախի մշտական հանձնաժողով ստեղծելու մասին ընդդիմության առաջարկը մերժվեց։