12 օգոստոսի 2021 - 11:13 AMT
Ադրբեջանցիները մոտ 5 ժամ կրակել են Երասխի ուղղությամբ․ Տուժածներ չկան

Օգոստոսի 11-ին՝ ժամը 15:30-ից մինչև 20:00-ն, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էր: