12 օգոստոսի 2021 - 13:06 AMT
Փաշինյան․ Տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով զինված ուժերի արդիականացման մասին, հայտարարել է, որ տարածքներ նվաճելու մտադրություն չկա։

Նա հավելել է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է զարգանան և վերափոխվեն ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։

«Մենք տարածքներ նվաճելու մտադրություն չունենք։ Մեր նպատակը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Ագրեսիվ որևէ մտադրություն չունենք և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է»,-ասել է Փաշինյանը։

Խոսելով հարևանների հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։