19 մարտի 2009 - 20:40 AMT
Բելառուսը շահագրգռված է հայ ներդրողների ներգրավմամբ
Բելառուսը մեծ հետաքրքրություն է դրսեւորում Հայաստանի հանդեպ: Այստեղ որոշակի հնարավորություններ կան, այդ թվում նաեւ առեւտրի զարգացման համար: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյիի խոսքերով, Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ բանակցությունները վկայում են Բելառուսի հետ համագործակցության զարգացման հնարավորությանը նրանց կողմից մեծ հետաքրքրության մասին:

Բելառուսում մարտի 18-20-ն ընթանում է առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական բելառուսահայկական հանձնաժողովի 7-րդ նիստը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ Լուկաշենկոյի հայտարարության, եկել է ժամանակը , երբ ներդրողներին հարկավոր է ներգրավել «նպատակաուղղված կերպով»: «Այսօր հարկ է հասկանալ, որ ընդհանուր առմամբ ներդրումների մասին խոսակցություն վարելը, ինչպես դա եղել է ֆինանսատնտեսական ճգնաժամից առաջ, անհեռանկարային է: Ներկայումս հարկավոր է ներդրողներ, հարուստ մարդկանց փնտրել նապատակաոււղղված կերպով, նրանց հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել», - նախագահի խոսքերը մեջ է բերում ԲելաՊանը:

Լուկաշենկոն գտնում է, որ Բելառուսում հարմար պայմաններ են ստեղծվել օտարերկրյա ներդրողների աշխատանքի համար, սակայն, դրա հետ մեկտեղ, նրանք պետք է մի քանի պայման կատարեն` հարկավոր է արժանանալ վստահությանն ու ապացուցել իր առավելությունը: