18 օգոստոսի 2021 - 13:41 AMT
Արցախում ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի հարավ-արևմտյան սահմանին կից մոտ 3 հեկտար խոտածածկ տարածք: Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։