30 օգոստոսի 2021 - 12:44 AMT
Սիսիան-Գորիս ճանապարհի մոտակայքում մոտ 20 հա խոտածածկույթ է այրվել

Սիսիան-Գորիս ճանապարհի հարակից տարածքում մոտ 20 հա խոտածածկույթ է այրվել։

Օգոստոսի 29-ին՝ ժամը 14:09-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան-Գորիս ճանապարհի 23-րդ կմ-ին հարակից խոտածածկ տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:51-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: