31 օգոստոսի 2021 - 15:11 AMT
Ղազինյանը չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանը չի ընտրվել խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացրել է Ղազինյանի կենսագրությունը։ Ղազինյանը պատասխանել է հարցերին։ Քննարկման արդյունքում Արթուր Ղազինյանը 4 կողմ, 5 դեմ ձայներով չի ընտրվել։

Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել միայն ընդդիմադիր պատգամավորները։

Հանձնաժողովն արտահերթ նիստում հաստատել է իր գործունեության աշխատակարգը:

Ըստ Դոնթի բանաձևի, ընդդիմադիր խմբակցությունը նոր թեկնածու պետք է առաջդրի 5-օրյա ժամկետում: