1 սեպտեմբերի 2021 - 15:47 AMT
Կալուգա-Երևան չվերթերը երկարաձգվել են մինչև 2022-ի մարտի 25-ը

«Ազիմուտ» ավիաընկերությունը երկարաձգել է Կալուգայից Երևան ուղիղ չվերթերի իրականացումը մինչև 2022-ի մարտի 25-ը։ Տվյալ պահին տոմսերի վաճառքը բաց է նոյեմբերի 5-ից մինչև մարտի 25-ը ժամանակահատվածի համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Չվերթերը վերսկսել են 2021-ի հունիսին՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանափակումների չեղարկումից հետո։

Այս ընթացքում չվերթերն իրականացվում են շաբաթական 1 անգամ՝ ուրբաթ օրերը։

2020-ի մարտին ավիահաղորդակցությունը Կալուգայի և Երևանի միջև դադարեցվել էր պանդեմիայի պատճառով։