2 սեպտեմբերի 2021 - 19:03 AMT
Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլին»

Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Պաշտոնական կայքում հրապարակվել է մասնակից երկրների ցանկը։

Մրցույթին մանակցելու է 19 երկիր։ ՀՀ-ից բացի մասնակիցների թվում են՝ Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Ուկրաինան:

Մրցույթը կկայան դեկտեմբերի 19-ին Փարիզում։

Հայաստանը դեռ չի հրապարակել մրցույթում իր մասնակցի անունը։

2020 թվականին Հայաստանը չի մասնակցել մրցույթին 44-օրյա պատերազմի պատճառով։ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարավեց մասնակցությունից, թեև մասնակիցն ընտրվել էր։