3 սեպտեմբերի 2021 - 17:44 AMT
Գրիգորյան․ ՀՀ-ն պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լուսակերտում հայաստանյան մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

«Սահմանազատման և սահմանագծման որևէ աշխատանք այս պահին չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծվի այդ աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը նույնպես հնարավորինս արագ լուծենք»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը և անդրադառնալով անվտանգային հարցերին, ասել էր, որ սահմանազատումն Ադրբեջանի հետ պետք է օր առաջ սկսել, բայց սահմանային իրավիճակը լրջագույն խոչընդոտ է։