16 սեպտեմբերի 2021 - 12:36 AMT
ՀՔԾ պետը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ է նշանակվել

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակառուպցիոն կոմիտեի նախագահ: Գործադիրը համապատասխան որոշում է կայացրել։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով նրան, ասել է, որ նա մրցույթում առավելագույն միավորներ է հավաքել։

Խաչատրյանը հայտարարել է, որ կառույցը սկսելու է գործել առավելագույնը 1 ամիս ու 6 օր անց, սակայն ոչ ամբողջ ծավալով՝ ընդամենը 20 քննիչ կնշանակվի։

«Ամբողջ ծավալով, այդ թվում, օպերատիվ ստորաբաժանումը կսկսի գործել, հավանաբար, 2022-ի սկզբից»,- ասել է Խաչատրյանը։

Կստեղծվեն նաև տարածքային մարմիններ։

Սասուն Խաչատրյանն ազատվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից։