20 սեպտեմբերի 2021 - 12:37 AMT
ԶԼՄ․ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետը փոխանցել է իրեն հանդիպման մասին Փաշինյանի առաջարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է իրեն հանդիպման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այդ մասին Էրդողանը հայտարարել է օդանվակայանում տված մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Sputnik Արմդենիան Anadolu գործակալության վրա հղումով։

«Միջանցքի բացումը կամ չբացումը քաղաքական խնդիր է, այն մտորումների առիթ է տալիս, որ մի կողմից նա դա է ասում, իսկ մյուս կողմից՝ ցանկանում է ինձ հետ հանդիպել։ Եթե ցանկանում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա արդեն պետք է քայլեր արված լինեն։ Մենք փակ չենք հանդիպումների, քննարկումների համար»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հավելել է նաև, որ երբ սկսվի դիվանագիտությունը, «բնականաբար, ինչ-որ բան պետք է վերցնել և տալ»։ «Հուսով եմ, որ գերակայող կլինեն ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները։ Այդպիսով, տա Աստված, այդ խնդիրը ՀՀ և Ադրբեջանի միջև կլուծվի միջանցքի բացման միջոցով»,-ասել է Էրդողանը։