Եվրամիությունում հանդես են գալիս սմարթֆոնների և պլանշետների լիցքավորման միասնական սարք սահմանելու օգտին։
Սեպտեմբերի 23-ին Եվրահանձնաժողովն օրինագիծ կներկայացնի, որով արտադրողները պարտավորված կլինեն միասնական լիցքավորման սարք սահմանել բջջային հեռախոսների, պլանշետների և ականաջակալների համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ սեփական աղբյուրներին հղումով:
Ըստ դրանց, ԵՄ-ում նաև կողմ են, որ լիցքավորման սարքերը գաջեթներից առանձին վաճառվեն։
Նման օրինագծի ընդունումը հատկապես կազդի Apple-ի վրա, որի սարքերը հագեցած են Lightning լիցքավորման սարքով, մինչդեռ արտադրողների մեծ մասն օգտագործում է նույնանման սարքեր՝ USB micro-B կամ USB-C, գրում է ՌԲԿ-ն։
ԵՄ-ում միասնական լիցքավորման սարքի օգտին են հանդես գալիս արդեն ավելի քան 10 տարի։ Միությունում կարծում են, որ այդպես ավելի անվնաս կլինի բնապահպանության համար և հարմար՝ օգտատերերի: