25 սեպտեմբերի 2021 - 13:55 AMT
Միրզոյանն ու Նուլանդը քննարկել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Այդ մասին Նուլանդը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Լավ հանդիպում ունեցանք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Շնորհավորել եմ նրան արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Քննարկել ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և տարածաշրջանային գործակցությունը»,-ասվում է գրառման մեջ։