28 սեպտեմբերի 2021 - 15:59 AMT
Հոկտեմբերի 2-ից Երևան-Թբիլիսի գնացքը կվերսկսի աշխատանքը

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, ինչպես նաև առցանց:

Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին, տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Տոմսերի գները տատանվում են 12,200 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25,800 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար: