29 սեպտեմբերի 2021 - 17:55 AMT
Պուտին․ ՌԴ և Թուրքիայի գործակցությունը նպաստում է հաշտեցմանը ԼՂ-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ և Թուրքիայի գործակցությունը նպաստում է հաշտեցմանը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է։

«Ակտիվ գործում է Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանին տեղակայված հրադադարի պահպանումը վերահսկող ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը։ Այդ գործակցությունը կայունությանը և հաշտեցմանն ուղղված՝ կողմերի հետագա քայլերի համաձայնեցման լուրջ երաշխիք է»,-ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինի և Էրդողանի հանդիպումն անցկացվել է Սոչիում։ Նախապես նշվել էր, որ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև իրավիճակն Անդրկովկասում։

Photo. Ria Novosti