30 սեպտեմբերի 2021 - 10:42 AMT
Ծանրամարտիկ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը։

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթանում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Նա երկամարտում գրանցել է 345 կգ արդյունք։

Պոկում վարժությունում 155 կիլոգրամից հետո երրորդ մոտեցմամբ Ռաֆիկը չի ֆիքսել 160 կգ-ն և բավարարվել է չորրորդ տեղով: Հայ ծանրորդը մրցակիցներին գերազանցել է հրում վարժությունում: Նա առաջին մոտեցմամբ բարձրացրել է 190 կգ ծանրաձողը, ինչը բավական էր ոչ միայն այս վարժությունում փոքր ոսկին, այլև երկամարտում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար, գրում է «Առավոտը»։

Հայաստանցի մարզիկը հրաժարվել է հաջորդ երկու մոտեցումից:

Մինչև 23 տարեկանների տարիքային խմբում սեպտեմբերի 29-ին մրցահարթակ էր դուրս եկել նաև 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, որը բավարարվեց 5-րդ տեղով։