2 հոկտեմբերի 2021 - 15:51 AMT
ԱՆ․ Կրծքով կերակրումը հակացուցում չէ Covid-19-ի դեմ պավաստման համար

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ Covid-19-ի դեմ պավաստումների համար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ դա օգտակար է ինչպես կերակրող կանանց, այնպես էլ նորածիններին:

Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել Covid-19-ի դեմ: Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են և հատկապես կարևորվում են Covid-19-ի համավարակի կանխարգելման համար՝ դելտա շտամի տարածման համատեքստում:

Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 263,783 դեպք, որոնցից 243,341-ն` առողջացած, 5354-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13,876 պացիենտ: