4 հոկտեմբերի 2021 - 16:15 AMT
ԱՆ․ Պատվաստվածների մեծ մասը 31-65 տարիքային խմբում է

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517,047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352,600, երկրորդ` 164,447։

Պատվաստված անձանց մեծ մասը 31-65 տարեկան է, որից առաջին դեղաչափը ստացել է պատվաստվածների 68.1 տոկոսը, երկրորդ` 68.9%-ը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ հրապարակված ինֆոգրաֆիկայի, պատվաստվածների միայն 1․6 տոկոսն է օտարերկրացի։

Ինչպես առաջին դեղաչափը, այնպես էլ երկրորդը ստացածների թվում գերակշռում են կանայք՝ 53.6% և 53.4% համապատասխանաբար։

Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 265, 317 դեպք, որոնցից 244, 842-ն` առողջացած, 5397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13,860 պացիենտ: