4 հոկտեմբերի 2021 - 19:02 AMT
Մատվիենկո․ Մոտ ապագայում Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում անձնական հանդիպում կունենան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի արդեն երեք անձնական հանդիպում են ունեցել, 14 հեռախոսազրույց և մոտ ժամանակներս նախապատրաստվում է անձնական նոր հանդիպում», - ասել է Մատվիենկոն:

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Պատվիրակությունը կհանդիպի նաև ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, արդեն հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։