5 հոկտեմբերի 2021 - 16:19 AMT
Ուսուցչի օրվա առթիվ Արցախի բոլոր դպրոցների ուսուցիչները 25,000-ական դրամ կստանան

Ուսուցչի օրվա առթիվ Արցախի բոլոր դպրոցների ուսուցիչները կստանան 25 000-ական դրամի պարգև։

Դրամական պարգևն ուսուցիչներին կտրամադրվի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կարգադրությամբ, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմում Արցախում զոհվել է 14 ուսուցիչ, կրթական համակարգի 2600 աշխատակից տեղահանվել է բնակավայրերից և զրկվել հարազատ կրթoջախում արժանապատիվ աշխատանքի իրավունքից։

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում նշում են Ուսուցչի օրը։