12 հոկտեմբերի 2021 - 11:21 AMT
Կարապետյանն ու Շոյգուն քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Այցը Մոսկվա աշխատանքային է։

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի նախորդ այցը ՌԴ տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։ Նիժնի Նովգորոդում նա հետևել էր Ռուսաստանի և Բելառուսի «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլին։