Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին, որոնք ձերբակալվել էին Գորիս-Կապան ճանապարհին, որի մի հատվածում Ադրբեջանն անցակետ է տեղադրել։ Նրանք փոխանցվել են Իրանին։ Այդ մասին հայտնել է Sputnik Ադրբեջանը` երկրի Պետական մաքսային կոմիտեին հղումով։
Ադրբեջանը վարորդներին մեղադրում էր Լեռնային Ղարաբաղ բեռնափոխադրումներ իրականացնելու մեջ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, վարորդները ձերբակալվել էին սեպտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի սահմանով «մաքսանենգության փորձի», ինչպես նաև «Ադրբեջանի սահմանն առանց պատշաճ փաստաթղթերի և անցակետերի շրջանցումով հատելու համար»։
Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի իր հսկողսության տակ հայտնված հատվածում անցակետ է տեղադրել և զննում է ճանապարհով անցնող իրանական բեռնատարները և մաքսատուրք գանձում վարորդներից։ Ադրբեջանի այդ գործողությունները կտրուկ արձագանքի արժանացան Իրանում, երկու երկրների հարաբերությունները վատթարացան։