21 հոկտեմբերի 2021 - 15:15 AMT
Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ կներդրվի

Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ կներդրվի։ Սփյուռքի գործերի հանձնակատարներին կնշանակի ՀՀ վարչապետը։ Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության նիստում։

Հանձնակատարները կնշանակվեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ Նրանք չեն վարձատրվի, չեն ունենա նորմավորված աշխատաժամանակի ռեժիմ:

Հանձնակատարը դիվանագիտական անձ չի համարվելու, նա լինելու է հայ համայնքի հետ աշխատող։

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման նպատակը Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումն է, այդ ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը բարձրացումը։