25 հոկտեմբերի 2021 - 13:22 AMT
Ադրբեջանում պահեստազորի հավաք է անցկացվում

Հոկտեմբերի 25-ից Ադրբեջանում մեկնարկել է պահեստազորի հավաքը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հավաքների հիմնական նպատակն է պահեստազորի զինծառայողների մարտական պատրաստականության, գիտելիքների և հմտությունների բարձրացումը, գրում է Sputnik Ադրբեջանը։

Զորավարժությունների ընթացքում զինապարտները ոչ միայն կկարողանան կատարելագործել նախկինում ստացած հմտությունները, զինվորական որակավորումն ու փորձը, այլ նաև կծանոթանան ադրբեջանական բանակում առկա զենքի և զինտեխնիկայի արդիական նմուշներին, կուսումնասիրեն դրանց շահագործման կանոնները։

Պահեստազորի հավաքը կտևի մինչև նոյեմբերի 6-ը։