Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով։ Առողջապահության նախարարությունն այդպիսի առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ-ին։ Այդ մասին հայտնել է նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, գրում է Factor.am-ը։
ԱՆ-ն առաջարկ է արել նաև, որպեսզի բուհերն անցնեն հեռավար ուսուցման տարբերակի։
Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ կան դպրոցներ, որոնցում մինչ արձակուրդը լոքդաուն էր մտցվել։ «Կրթական այն հաստատությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնել է խոսնակը։
Աշնանային արձակուրդները մեկնարկել են 2021 թ. հոկտեմբերի 25-ին և պետք է տևեին մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ 3-12-րդ դասարանների համար։ Առաջին դասարանցիների արձակուրդը մեկնարկել էր հոկտեմբերի 18-ին։