24 մարտի 2009 - 22:21 AMT
Հայաստանը կմասնակցի «Հեղինակային իրավունք -Համագործակցության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովին
Մարտի 25-26-ը Մոսկվայում կկայանա «Հեղինակային իրավունք -Համագործակցության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովը, որին կմասնակցեն հեղինակային իրավունքի բնագավառում մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղըրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից: Այդ մասին PanARMENIAN.Net -ին հաղորդեցին ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամից:

Խորհրդաժողովն անցկացվում է ԱՊՀ երկրների հեղինակային իրավունքի բնագավառում մասնագետների համագործակցության ամրապնդման եւ փորձի փոխանակության նպատակով: Խորհրդաժողովի կազմակերպիչները ԱՊՀ մասնակից պետությունների նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ կքննարկեն հեղինակային իրավունքի պաշտպանության բնագավառում արդիական հարցեր, կսահմանեն Համագործակցության տարածքում հեղինակների իրավունքների պաշտպանությանն արդյունավետ մոտեցումների կազմավորման ուղիները: