29 հոկտեմբերի 2021 - 17:30 AMT
ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կլինեն Հայաստանում, հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանում կայանալիք քննարկումների կենտրոնում կլինեն ընտրական համակարգի բարեփոխումները, սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերությունները, դատական համակարգի անկախությունը, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա հետևանքները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա։

ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության և Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ։

Հանդիպումներ կլինեն նաև դատական իշխանության, դիվանագիտական կորպուսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։