29 հոկտեմբերի 2021 - 16:15 AMT
Ստեփանակերտում մեկնարկել է 5 հարկանի բազմահարկի կառուցումը

Ստեփանակերտի Մարտունի փողոցի թիվ 45 հասցեում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` Արցախի կառավարության միջոցներով:

Բնակարանների մի մասը նախատեսվում է նույն տարածքում` նախկինում հրետակոծությունից ավերված բնակելի տների սեփականատերերին փոխհատուցման նպատակով։ Փոխհատուցման նպատակով նախագծվող բնակարանների մակերեսները և սենյակների քանակությունը հաստատված է քաղաքապետարանի կողմից։

Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քմ։

Բազմաբնակարան բնակելի շենքում նախագծված է 23 բնակարան, որոնցից մեկ սենյականոց`թվով 2 բնակարան, երկու սենյականոց`թվով 5 բնակարան, երեք սենյականոց` թվով 14 բնակարան, չորս սենյականոց`թվով 2 բնակարան։ տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

Բնակարանների քանակությունը և մակերեսները նախագծվել են ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի

Տարածքը նախատեսված է բարեկարգել, կանաչապատել։

Բնակելի շենքի կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Հաբանդ» ՍՊ ընկերությունը։ Բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծը մշակվել է «ԱՐԽ-ԶՈՆ» ՍՊԸ-ի կողմից։