5 նոյեմբերի 2021 - 14:59 AMT
Արտադրված է Հայաստանում. «Ագատայի» արտադրանքն արդեն արտահանվում է (տեսանյութ)

Ընդամենը մեկ հաստոցից աշխատանքը սկսած «Ագատա» կարի արտադրամասի արտադրանքն արդեն արտահանվում է։ Տարիների ընթացքում կիսավեր գործարանային տարածքում ստեղծվել է նոր արտադրություն, իսկ աշխատակիցների քանակը 4-ից դարձել է 40։

Նոր ու ժամանակակից տեխնիկայի կողքին 2-րդ կյանք են ստացել խորհրդային հաստոցներն ու սարքավորումները։ Կողք-կողքի աշխատում են հաստոցների երկու սերունդ՝ նորը և հինը՝ թարմացված հնարավորություններով:

Արդեն տասը տարի «Ագատա» կարի գործարանում արտադրվում է պոլիէթիլենային մանրաթել, լցանյութ, հայկական արտադրության սպիտակեղեն և անկողնային պարագաներ։ Արտադրությունում տեղայնացվում է նաև միջազգային փորձը, հրավիրյալ դիզայներների հետ կատարվում է փորձի փոխանակում։

Արտադրության գործընկերը ԱԳԲԱ Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ձեռք են բերվել ժամանակակից հաստոցները, որոնք արտադրությունը բարձրացրեցին որակապես նոր մակարդակի։

«Հնարավորություն չեմ ունեցել նոր տեխնոլոգիայով սարքավորումներ ունենալ իմ բիզնեսում, բայց ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցությամբ ձեռք բերեցինք նոր սարքավորումներ: Անձամբ ես ԱԳԲԱ Լիզինգին համարում եմ գործընկեր, ինչ հարցով դիմել ենք՝ աջակցել են: Մինչև օրս միասին աշխատում ենք»,- նշել է «Ագատա» կարի արտադրամասի հիմնադիր տնօրեն Երեմ Գրիգորյանը: