5 նոյեմբերի 2021 - 17:18 AMT
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտի շրջանում նոր մանկապարտեզ կբացվի

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները բարերարների հետ համատեղ 40 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ կբացեն ԱՀ Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչիև Կիչան գյուղերի երեխաների համար։

«Համակարգող խորհրդի հետ համատեղ, որին անդամակցում է նաև «Մերսի» բարեգործական կազմակերպությունը, խաղաղապահները ժամանել են Կիչան, որտեղ համայնքապետարանը տարածք է տրամադրել մանկապարտեզի համար․․․Մանկապարտեզում նախատեսվում է երկու խմբի համար պայմաններ ստեղծել։ Ավագ խմբում կլինեն 5 տարեկան երեխաները, իսկ կրտսեր խմբում՝ մինչև 4 տարեկանները։ Շենքի զննությունից հետո որոշվել է 8 սենյակ առանձնացնել այդ երկու խմբերի սպասարկման համար»,-ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Ռուսլան Իվանովը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դա թույլ կտա նաև նոր աշխատատեղեր բացել տեղաբնակների համար։

Մանկապարտեզը որոշվել է բացել գյուղապետարանի նախկին շենքում։