9 նոյեմբերի 2021 - 11:39 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1121 նոր դեպք կա և 67 մահ

Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 322,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1121-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 67 դեպք է գրանցվել, 62-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6762 դեպք կա, այլ պատճառով՝ 1342։

Ապաքինվել է ևս 2191 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 285,057 է։ Փաստացի բուժվողների թիվը 29,203 է։

Ընդհանուր առմամբ 2,192,270 թեստ է արվել, մեկ օրում` 9152։