18 նոյեմբերի 2021 - 17:45 AMT
Միշուստինը Երևանում է․ Կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան։ Նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

Նախատեսված են Միշուստինի հանդիպումները Ղրղզստանի, Բելառուսի կառավարությունների ղեկավարների հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նոյեմբերի 18-19-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: