26 մարտի 2009 - 21:43 AMT
Լեւոն Արոնյանը «Ամբեր-2009»-ի հաղթողն է
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նվաճել է «Ամբեր-2009» 18-րդ շախմատային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Վերջին` 11-րդ փուլում Արոնյանը կիսել է միավորները «կույր» եւ «արագ» շախմատներում եւ 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Այդպիսով, Արոնյանը 14 միավոր է հավաքել եւ, կես միավորով առաջ անցնելով աշխարհի չեմպիոն Անանդից, նվաճել «Ամբեր» միջազգային շախմատային առաջնության չեմպիոնի տիտղոսը` կրկնելով իր անցյալ տարվա հաջողությունը:

Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազար եվրո:

Վերջին փուլի հանդիպումները`

«Կույր»`

Մորոզեւիչ - Կամսկի - 1:0
Կարյակին - Իվանչուկ - 1:0
Կրամնիկ - Լեկո - 1:0
Տոպալով - Արոնյան - 0,5:0,5
Վան Յուե - Անանդ - 0,5:0,5
Ռաջաբով - Կարլսեն - 1:0

«Արագ»`

Կամսկի - Մորոզեւիչ - 0,5:0,5
Իվանչուկ - Կարյակին - 0:1
Լեկո - Կրամնիկ - 0:1
Արոնյան - Տոպալով - 0,5:0,5
Անանդ - Վան Յուե - 1:0
Կարլսեն - Ռաջաբով - 1:0

Վերջնական դրությունը «Ամբեր-2009»-ում`

1.Լեւոն Արոնյան - 14 միավոր
2.Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 13,5
3.Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 13,5
4.Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 13
5. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 11
6.Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 10,5
7. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) - 10,5
8. Պետեր Լեկո (Հունգարիա) - 10
9.Գատա Կամսկի (ԱՄՆ) - 10
10.Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 9,5
11.Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 9
12.Վան Յուե (Չինաստան) - 7,5