Մոլնուպիրավիր դեղամիջոցը, որը նախատեսված է Covid-19-ի բուժման համար, պակաս արդյունավետ է, քան համարվում էր։ Այն միայն 30%-ով է նվազեցրել հոսպիտալացման ռիսկը։
Ըստ նախնական փորձարկումների արդյունքների, ենթադրվում էր, որ այն կիսով չափ պետք է նվազեցնի հիվանդանոցում հայտնվելու ռիսկը, սակայն պարզվեց, որ արդյունավետությունը միայն մեկ երրորդի է հասնում, գրում է Nplus1.ru-ն։
Այնուամենայնիվ, Merck & Co и Ridgeback Biotherapeutics ընկերությունը պնդում է, որ մոլնուպիրավիրը շարունակում է հեռանկարային և արդյունավետ դեղամիջոց լինել Covid-19-ի դեմ՝ նվազեցնելով հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։
Դեղամիջոցի փորձարկումներին մասնակցել է 775 մարդ, թեև նախատեսվում էր 1500-ի մասնակցություն։ Սակայն, փորձարկումների արդյունքներն այնքան տպավորիչ են եղել, որ վաղաժամ են ավարտվել։ Մեծ Բրիտանիայում գեղամիջոցն արդեն հաստատվել է, իսկ FDA-ն և EMA-ն քննում են հայտը։
Մոլնուպիրավիրը նախատեսված է կորոնավիրուսի թեթև և միջին ծանրության դեպքերի բուժման համար։