26 մարտի 2009 - 22:18 AMT
«ACBA»-ի գլխավոր տնօրենը պարգեւատրվել է շքանշանով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար
Այսօր «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը պարգեւատրվել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: «Այդ պարգեւատրումը վաստակած է, Ստեփան Գիշյանը Ֆրանսիայի մերձավոր ու անկեղծ բարեկամն է, նա շատ բան է արել Ֆրանսիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման համար»,-պարգեւատրման ընթացքում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Դեսպանի խոսքերով, Գիշյանն արդեն շատ տարիներ օգնում է Ֆրանսիական համալսարանին, աջակցում է տարբեր մշակութային միջոցառումներն, որոնք կազմակերպում է դեսպանատունը:

Իր հերթին բանկի գլխավոր տնօրենն ասել է, որ պարգեւատրումն անսպասելի էր, բայց հաճելի: Համագործակցությունը բանկի հետ տեւում է արդեն 15 տարի եւ, ըստ Գիշյանի, կարող է օրինակ ծառայել: Այդ համագործակցության արդյունքն է Ֆրանսիայի մեծ ներկայացուցչության առկայությունը Հայաստանում: Համագործակցության շրջանակներում Հայաստանի համար շատ բան է արվել, Ֆրանսիայի կառավարությունը եւս գոհ է այդ համագործակցությունից: «Համագործակցությունը հաջողվեց եւ բոլոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի այն իր շարունակությունը ստանա»,-ասել է նա: