29 նոյեմբերի 2021 - 12:06 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել և 22 մահ

Հայաստանում նոյեմբերի 29-իդրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 338,120-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 189-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 22 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7535 դեպք կա, այլ պատճառով՝ 1440։

Ապաքինվել է ևս 1072 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 316,198 է։ Փաստացի բուժվողների թիվը 12,947 է։

Ընդհանուր առմամբ 2,360,218 թեստ է արվել, մեկ օրում` 4172։