Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին ի դեմս թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի Twitter-ի միկրոբլոգում։
«Ֆրանսիան պետք է արժանի լինի այն հույսերին, որոնք արթնացնում է հայերի սրտում: Հիշեք անցած շաբաթ Սենատում տեղի ունեցած «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով կոնֆերանսը։ Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին ի դեմս թուրք-ադրբեջանական ագրեսիայի»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին։ Համաժողովը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման մեկամյակին: