27 մարտի 2009 - 18:55 AMT
Հայաստանում ՆՄԳ կառուցումը կսկսվի 2009թ.
Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) էներգետիկայի նախարարների եւ էներգետիկայի աշխատավոր խմբերի հանդիպման արդյունքներով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Մեղրիում ՀԷԿ եւ Հայաստանում նավթի մշակման գործարանի կառուցման մասին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով, Իրանը $280 մլն կներդնի Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցման համար, իսկ Հայաստանը դրա համար կհատուցի էլեկտրաէներգիայով: Ինչպես հաղորդել է նախարարը, աշխատանքներն արդեն սկսվել են, շինարարությունը կծավալվի նախքան ամառը` երբ կառուցվի կայանի համար անհրաժեշտ թունելը: Լուծվում են շինհրապարակների, աշխատավոր քաղաքի կառուցման եւ համապատասխան ինֆրակառույցի ստեղծման հարցերը: Իսկ ընդհանուր առմամբ, Մովսիսյանի խոսքով, Մեղրու ՀԷԿ կառուցումը կավարտվի հինգ տարվա ընթացքում:

Հանդիպման ընթացքում Արմեն Մովսիսյանն ավելացրել է, որ իրականացման համար ընդունվել է նաեւ Հայաստանում նավթի մշակման գործարանի կառուցման նախագիծը, որի արժողությունը կազմում է մոտ $250-280 մլն: Նրա խոսքով, ՆՄԳ հայ-իրանական համատեղ ձեռնարկություն է լինելու: Մովսիսյանը տեղեկացրել է, որ աշխատանքների առաջին փուլի իրականացումը` Երասխում նավթամթերքի շտեմարանի եւ Թավրիզից պատրաստի նավթամթերքի տեղափոխման համար խողովակաշարի կառուցումը, կսկսվի արդեն ընթացիկ տարում: