9 դեկտեմբերի 2021 - 17:30 AMT
Վրաստանը հաստատել է՝ չի մասնակցելու «3+3» ձևաչափին

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է՝ Թբիլիսին չի մասնակցի տարածաշրջանային խորհրդակցական «3+3» ձևաչափին։ Այդ մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան։

«Վրաստանը չի դիտարկում մասնակցությունն այդ ձևաչափին, ուստի, Վրաստանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը․․․ Կա Վրաստանի միանշանակ դիրքորոշումը՝ մեզ համար այդ ձևաչափն անընդունելի է, և մենք ասել ենք այդ մասին։ Ոչ այժմ, ոչ հետագայում մասնակցությունը նման ձևաչափին չի դիտարկվում»,-ասել է նա, գրում է Sputnik Georgia-ն։

Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին «3+2» ֆորմատի նախանիստ է լինելու, որին ՀՀ-ն կմասնակցի։ Փաշինյանը վերահաստատել է նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը

«3+3» ձևաչափով հարթակի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի, Թուրքիայի, ՌԴ և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով։