13 դեկտեմբերի 2021 - 13:02 AMT
ՌԴ խաղաղապահների բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի Պատարա գյուղի բնակիչներին

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Պատարա հեռավոր լեռնային գյուղի բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին։

«Ռազմական բժիշկների արտագնա բրիգադը ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել տեղի բնակչությանը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Իվանովը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բժշկական բրիգադի մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել Պատարայի ավելի քան 60 բնակչի։ Նրանք վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի և նյարդաբանի ընդունելություն և բուժխորհրդատվություն են իրականացրել:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանը պարբերաբար աշխատանքներ է իրականացնում հարկադիր վերաբնակեցվածների և բազմազավակ ընտանիքների շարքերում կարիքավոր քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ, որոնք հայտնվել են կենսական բարդ իրավիճակում, և հասցեական օգնության տրամադրման կարիք ունեն։