Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը քննարկում է ունեցել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին։
Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի ունեցած Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»։