Ամերիաբանկը բացել է ևս մեկ մասնաճյուղ, այս անգամ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում: «Մալաթիան» այս տարի բացված հինգերորդ մասնաճյուղն է:
Բանկի հերթական մասնաճյուղը առանձնահատուկ շնորհակալության դրսևորում է հաճախորդներին վստահության, հավատարմության և երկարամյա համագործակցության համար: Ամերիաբանկը կարևորում է իր հաճախորդների հարմարավետությունը և հնարավորություն է ստեղծում նրանց համար օգտվելու բանկային բոլոր ծառայություններից իրենց համայնքում:
«Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: Մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ ֆիզիկական և իրավաբանական այն բոլոր անձանց համար, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչև 2022թ. մարտի 31- ը ներառյալ:
Հատուկ առաջարկի պայմանները ֆիզիկական անձանց համար.
• Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
• Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
• VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)
Հատուկ արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար.
• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
• Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
• Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
«Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թեˊ օնլայն և թեˊ օֆլայն եղանակով:
Ամերիաբանկի յուրաքանչյուր քայլ ուղղված է ստեղծելու ավելի հարմարավետ ու նպաստող միջավայր հաճախորդների համար, ներդնելու նոր տեխնոլոգիաներ, նոր ու ժամանակակից բանկային ծառայություններ: