21 դեկտեմբերի 2021 - 18:26 AMT
Պուտին. Ռուս խաղաղապահներն օգնում են բարելավել ԼՂ-ում հումանիտար իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ռուս խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում։

Նա նշել է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Կատարվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներ, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձաններ»,-ասել է նա ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահների անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, տոկունության համար։

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում, 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական ուժերի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ ՌԴ խաղաղապահ զորակազմն ունի 1960 զինծառայող, հագեցած է հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Photo. Ria Novosti