28 մարտի 2009 - 15:38 AMT
Անկարան պատրաստ է քննարկել Nabucco-ին այլընտրանք հանդիսացող գազային նախագծեր
Թուրքիան բաց է Ռուսաստանի եւ Իրանի գազային նախագծերի համար: Այդ մասին Աշխատակիցների Շանհայի կազմակերպության (ԱՇԿ) միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը : Նրա խոսքերով, Անկարան պատրաստ է քննարկել Nabucco-ին այլընտրանք հանդիսացող գազային նախագծեր: Ալի Բաբաջանը նաեւ նշել է, որ հնարավոր է իրանական գազի միացում Nabucco-ին: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ Թուրքիան առնչություն չունի Ռուսաստանի հետ համատեղ ատոմակայանների կառուցման նախագծերին, սակայան հավանություն է տալիս նման կարգի նախագծերին, հաղորդում է Anatolian News Agency-ն: