30 դեկտեմբերի 2021 - 12:31 AMT
Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Դեկտեմբերի 29-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 32-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32,323 քաղաքացու հետազոտություն, որից 4800-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։