Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 345,255-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 129-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7989 դեպք կա, այլ պատճառով՝ 1511։
Ապաքինվել է ևս 103 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 332,304 է։ Փաստացի բուժվողների թիվը 3451 է։
Ընդհանուր առմամբ 2,586,737 թեստ է արվել, մեկ օրում` 5164։