12 հունվարի 2022 - 11:32 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 289 նոր դեպք կա և 6 մահ

Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 346,513-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 289-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8010 դեպք կա, այլ պատճառով՝ 1514։

Ապաքինվել է ևս 83 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,200 է։ Փաստացի բուժվողների թիվը 3789 է։

Ընդհանուր առմամբ 2,620,189 թեստ է արվել, մեկ օրում` 6134։