15 հունվարի 2022 - 12:15 AMT
Փոխնախարար․ Արդեն 2022-ից ատեստատները կտրվեն էլեկտրոնային եղանակով

Այսուհետ ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա հավելել է, որ հանրային քննարկման է ներկայացվել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը։

«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,-ասվում է գրառման մեջ։