19 հունվարի 2022 - 15:14 AMT
Թուրքիան հայտարարել է փետրվարի 2-ից ՀՀ հետ ավիահաղորդակցության մեկնարկի մասին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից։

«Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից, իսկ Իրաքի հյուսիսի, Էրբիլի հետ՝ հունվարի 24-ից»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Հունվարի 10-ին թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն ուղղություններով։

Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուրքական ու մեկ հայկական ընկերություն։